Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրենը միաժամանակ երկու դասարանի դասղեկ է. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել

Դեկտեմբեր 15,2016 10:45

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի քաղաքի մի շարք դպրոցների փոխտնօրեններ՝ հայտնելով Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն Ն. Նալբանդյանի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին և աջակցություն ակնկալելով խնդիրը լուծելու հարցում: Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Սաքունց, Դիմում են Ձեզ քաղաքի որոշ դպրոցների փոխտնօրեններ: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը չներկայանալու համար բավականին պարզ պատճառներով:

Սեպտեմբեր ամսվա սկզբին դիմեցինք կրթության և գիտության նախարար պ-ն Լ. Մկրտչյանին նույն այս  բովանդակությամբ նամակով և,ի զարմանս մեզ, ոչինչ չփոխվեց. Նամակով դիմել ենք նաև վարչապետի կրթության և գիտության գծով օգնական պ-ն Մուրադյանին, և նույնպես համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել: Դիմում ենք Ձեզ մեծ ակնկալիքով, որ հարցը կհասցնեք համապատասխան ատյաններ: Հարցը հետևյալն է. 2015-2016 ուստարվա ավարտին ներկա գտնվեցինք Վանաձորի N 11 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը:

Վարողը, ներկայացնելով  XII դասարաններին, հրավիրում էր նրանց դպրոցի բակ դասղեկների հետ միասին: Որքան եղավ մեր զարմանքը, որ XII ռուսական հումանիտար և XII ռուսական բնագիտական դասարանները ներկայացան իրենց դասղեկ Նատալյա Ալեքսանդրի Նալբանդյանի հետ: Բանը նրանում է, որ այս անձնավորությունը N 11ավագ դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է: Ըստ գործող օրենքի՝ դպրոցի փոխտնօրենն իրավունք չունի ունենալ սահմանված քանակից ավելի դասաժամ և առավել ևս (դասղեկություն, այն էլ երկու դասարանի): Զարմանքով դիմեցինք դպրոցի ուսուցիչներին և իմացանք, որ Ն. Նալբանդյանը տարիներ շարունակ վարում է դասղեկություն և ունենում է հասանելիք ժամերից ավել դասաժամեր:

Պարզեցինք, որ նրա ժամերը և դասղեկությունները գրվում են այլ ուսուցիչների անուններով, իսկ աշակերտները զգուշացվում են, որ ստուգումների դեպքում տան այդ ուսուցիչների անունները: Այսինքն՝ Ն. Նալբանդյանը, չարաշահելով իր պաշտոնը, կեղծում է պետական փաստաթղթեր (մատյան, տարիֆիկացիա և այլն) և, լինելով դաստիարակչական գծով փոխտնօրեն և որպես գրականության ուսուցչուհի խոսելով բարձր արժեքների մասին, սովորեցնում է երեխաներին ստել: Այս ուսումնական տարում նա նույնպես 2 դասարանների դասղեկ է (X ռ/h X ռ/բ) և պարապում է սահմանված քանակից ավելի դասաժամ:

Օգտվելով իր հնարավորություններից, նա հավաքում է բավականին քանակով աշակերտ պարապելու համար: Ստացվում է, որ փոխտնօրեն Ն. Նալբանդյանը դպրոցը դարձրել է իր համար յուրատեսակ «խոպան»: Այս ամենը պետք է ունենա իր հստակ իրավական գնահատականը, քանի որ չի կարող բոլորի համար ընդհանուր համարվող օրենքը մեկին արտոնյալ կարգավիճակում դնել: Սա նշանակում է, որ այստեղ առկա է ինչ-որ կոռուպցիոն տարր, որը դրսեւորվում է նման մարդկանց նկատմամբ հովանավորչություն  իրականացնելու միջոցով, և այն ունի իր շղթայական շարունակությունը: Հարգելի պարոն Սաքունց, այս իրավախախտումների բացահայտման և անօրինությունների կանխման հարցում ապավինում ենք Ձեր աջակցությանը:»

Դիմումի ձեռագիր տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031