Այս օրերին Ազատության հրապարակի գլխավոր հերոսները ոչ թե ցուցարարներն են,
այլ Ամանորի հետ առնչվող զանազան դեկորներն ու զարդարանքները: Հատկապես Օպերայի շենքին համարյա հնարավոր չէ մոտենալ, մանավանդ հարթակի պռնկին բեմի կոնստրուկցիաներ են տեղադրված: Տոնական արդուզարդը, սակայն, սրանով չի սահմանափակվում:
Կռունկի օգնությամբ օպերայի տարածք «վայրէջք» են կատարում ամենաանհավանական խաղալիքները, անգամ ուղղաթիռներ ու տիեզերակայաններ: Երեխաներին այդ ամենը դուր է գալիս, մեծերը հոգսաշատ են եւ ուրախանալու ժամանակ կամ տրամադրություն չունեն: Շատերը ստիպված են վարկ վերցնել Նոր տարվա սեղանի համար:
Լուսանկարը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
14.12.2016