Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կիլո խոզի մսի համար դատում են

Դեկտեմբեր 14,2016 22:44

Տավուշի մարզի բնակիչ Արծրուն Փաշոյի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում մուտք է գործել անհատ ձեռներեց Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 13 շենքի 1-ին հարկում գործող խանութ, որտեղից բացահայտ հափշտակել է մեկ կիլոգրամ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի՝ Վ. Վարդապետյանին պատճառելով 2000 դրամ գույքային վնաս: Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով («Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»):

Այդ քրեական հոդվածի հատկանիշներով բնութագրվող հանցանքը պատժվում է 200 հազար դրամից մինչեւ 600 հազար դրամ տուգանքով, կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կմեկնարկի դեկտեմբերի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031