ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ
ձյուն է տեղում:
Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները,
Սպիտակի, Սիսիսանի և Տիգրանաշենի ավտոճանապարհները և Ջաջուռի լեռնանցքը
դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց
լեռնանցքը, Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։
Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով
երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային
անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն