Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը ընդգրկում է տարբեր հասցեներում գտնվող շենքեր, գոլֆի համար նախատեսված համալիրներ, երկնաքերեր: Դրանցից շատերը գնված են հիփոթեքային վարկերով, որոնցից երեքը մտահոգության տեղիք են տալիս փորձագետների շրջանակում՝ կապված այն բանկի հետ, որը տնօրինում է վարկերը: Դա գերմանական Deutsche Bank-ն է:
«Իմ մտահոգությունն այն է, որ երկրի նախագահն ունի վարկային պարտավորություններ օտարերկրյա բանկին»,- ասում է Սպիտակ տան էթիկայի գծով նախկին պաշտոնյա, հանրապետական Ռիչարդ Փեյնթերը:
2014 թվականի վարկային պայմանագրերից մեկը ներառում է 69 միլիոնանոց հիփոթեքային վարկ Deutsche Bank-իհետ Չիկագոյի Trump Tower-ի համար: Բացի այդ հայտնի են Թրամփի Մայամիի գոլֆային համալիրների համար 125 միլիոն դոլարի երկու վարկային պարտավորությունների մասին պայմանագրերը նույն բանկի հետ, ինչպես նաև 170 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը՝ Վաշինգտոնում Թրամփ հյուրանոցի համար, որը գտնվում է Սպիտակ տան մոտակայքում:
«Խնդիրը նրանում է, որ նախագահը մի կողմից վարկային պարտավորություններ ունի խոշոր բանկերին, մյուս կողմից պետք է վերահսկի այդ բանկերի գործունեությունը կանոնակարգելու համար աշխատանքը, ներառյալ Deutsche Bank-ի դեմ ընթացող գործը»,- ասում է Փեյնթերը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: