Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեից 477 հազար դրամ՝ շնորհավորական բացիկների եւ օրացույցերի համար

Դեկտեմբեր 14,2016 20:44

Կառավարության աշխատակազմն այս տարի մեկ անձից կատարվող գնումների միջոցով 825 825 հազար դրամի 825 հատ նոթատետր է ձեռք բերել: Այս նոթատետրերը ձեռք են բերվել «Ակտիս» ՍՊԸ-ից:

Կառավարությունը «Հայկական ծրագրերին» 3 միլիոն դրամ է վճարել մեկ անձից գնումների միջոցով հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայությունների համար:

Մեկ անձից գնումների կառավարության մեկ այլ աչքի ընկնող գնումներից են ներկայացուցչական ծախսերը: «Մանգասար» ՍՊԸ-ից կառավարությունը ձեռք է բերել  հուշանվեր՝ նկար՝ «Էտյուդ», հեղինակը՝ Ցոլակ Ազիզյանն է: Ըստ տեխնիկական բնութագրի, այս հուշանվեր նկարը կտավի վրա է, յուղաներկ, փայտե փորագրված շրջանակով, 64*40 սմ, տեղադրված ներկայացուցչական տուփի մեջ, ոսկեզօծ բռնակներով, ներսից թավշյա կտորով պատված:

Քաղաքացիական ծառայության խորհուրդն էլ բյուջեի այս սուղ պայմաններում որոշել է 477 հազար դրամի շնորհավորական բացիկներ, սուրբ ծննդյան բացիկներ եւ պատի եւ սեղանի օրացույցներ գնել, այս գնումն էլ մեկ անձից է: Քաղծառայության խորհուրդը գնել է 200 հատ շնորհավորական բացիկներ, հատը՝ 500 դրամով, 400 հատ էլ Սուրբ Ծննդյան բացիկներ, հատը՝ 460 դրամով: Խորհուրդը 20 հատ էլ սեղանի օրացույց է գնել, հատը 900 դրամով: Քաղծառայության խորհուրդը մեկ անձից գնումներով ձեռք է բերել պատի 50 հատ օրացույց, յուրաքանչյուրի գինը՝ 3500 դրամ է: Այս ամենի համար պետբյուջեից վճարվել է 477 հազար դրամ:

Գեղարքունիքի մարզպետարանն էլ անցյալ ամիս Մարտունու հիվանդանոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար մեկ կրկին մեկ անձից գնումների միջոցով ծառայություն է պատվիրել, տանիքի քանդման եւ վերանորոգման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 9.3 միլիոն դրամ: Նույն մարզի Վահան համայնքի հանդիսությունների սրահի տանիքի վերանորոգման եւ ներքին հարդարման համար մեկ անձից գնումներով «Օկար» ընկերությանը վճարվել է 5.3 միլիոն դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031