ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, սաստիկ բքի
և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի
Սարավան-Զանգեր հատվածը և Երևան-Գյումրի- Վրաստանի սահման ավտոճանապարհի
Ախուրյան-Աշոցք հատվածը։
Առնվազն 5 ժամ այդ ճանապարհահատվածները փակ կլինեն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն