ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է՝ haqqin.az –ում հայտնված արցախցի երիտասարդ գրող Լուսինե Ներսիսյանի հարցազրույցի հանգամանքները կպարզվեն:
«Դեռ պետք է պարզենք՝ արդյոք այդպես է եղել, արդյոք հենց այդ մարդն է սկայպով խոսում, թե ինքը չէ: Հասկանում է՝ ում հետ է խոսում, թե չի հասկանում: Վաղաժամ է եզրակացություն տալը, որոշ ժամանակ է պետք, որ ամեն ինչ պարզ լինի, բոլոր հետեւություններն արվելու են, ու բոլոր մանրամասները պարզվելու են»,- վստահեցրեց պարոն Բաբայանը:
Ըստ նրա, տեղեկատվական դաշտում պատերազմն ընթանում է, ամեն օր զինադադարի ռեժիմը խախտվում է սահմանի երկայնքով, իսկ տեղեկատվական դաշտում ամեն վայրկյան է խախտվում. «Փորձում են ներխուժել մեր լրատվական դաշտ, հոգեբանության վրա ազդեցություն թողնել, փորձել օգտագործել հիբրիդային պատերազմի ձեւեր: Բայց ասել, որ տեղեկատվական դաշտում հասել են մեծ բեկման, ճիշտ չէ: Ո՞ւմ են կարողացել փողով գնել, ինչ-որ մի խելագար Վահան Մարտիրոսյանի, որի սեփական ընտանիքն է փախել իրենից, որը որ հարձակվում է սեփական որդու վրա, որ բռնաբարի կամ շեղումներ ունեցող այլ մարդկանց, որոնք որեւէ ազդեցություն կամ որեւէ պատիվ չունեն: Եվ դա ցույց տալ, թե մեծ առաջընթաց է կամ մեծ հաղթանակ ճիշտ չէ: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի դավաճաններից էր գեներալ Վլասովը, գոնե նա եղել է գեներալ- լեյտնենատ, եթե սրանց հետ համեմատենք, սրանք շարքային էլ չեն, ինչ-որ թափթփուկներ են, աննորմալներ, ու չենք կարող նրանց ասածները համարել վերբովկայի մեծ հաղթանակ»:
Անդրադառնալով արցախցի երիտասարդ գրող Լուսինե Ներսիսյանի հարցազրույցին, որում նա պատմում էր, թե Արցախի բնակչությունը տոտալ աղքատության մեջ է ապրում եւ այլ հարցերի շուրջ տեսակետներ էր հայտնել՝ պարոն Բաբայանը շարունակեց. «Ադրբեջանը փորձում է դրանով ցույց տալ, որ աշխատում են, թե ժողովուրդ մի՛ հուսահատվեք, մենք Ղարաբաղը վերցնելու ենք, մանավանդ որ Հայաստանում ու Ղարաբաղում այնքան մարդ կա, որ մեզ սպասում է եւ ցույց են տալիս երկու, երեք կիսախելագար, հոգեկան խանգարում ունեցող մարդկանց, որոնք փաստացի ունեն հոգեկան խանգարումներ ու բուժվում էին: Ծիծաղելի է, որ հենց նման մարդկանց են միլիոններով գնել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ում նկատի ունեք, որ հոգեկան խնդիրներ ունի, պարոն Բաբայանը պատասխանեց. «Վահան Մարտիրոսյանը, մնացածը: Ինչ է՝ չգիտենք, որ նա խնդիրներ ունի, հոգեբուժարանում հաշվառված է չէ՞ եղել»:
Անդրադառնալով վերջին երկու ՀՀ քաղաքացիներին՝ հայ սպային ու Արմեն Վիրաբյանին, որոնք Բաքու մեկնելու լուրերի հետ էին առնչվում, ինչն ավելի ուշ հերքվեց, պարոն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ նրանց դեպքը թյուրիմացությո՞ւն էր, թե՞ «ծախվածներ» էին, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ծախված մարդը պետք հոգեկան խնդիրներ ունենա, նորմալ մարդը չի կարող դավաճանել: Ինքը կամ պետք է տականք լինի կամ էլ… բոլոր հասարակություններում նման շեղված մարդիկ կան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Դավիթ Բաբայան.Արցախի եւ Հայաստանի իշխող օղակներում հոգեկան հիվանդներ չկա՞ն: Եթե բոլորը նորմալ անձեր են,ինչու է ժողովրդի վիճակը ողբալի,որի պատճառով եւ հեռանում են Հայրենիքից:Իսկ եթե կան(ու ես համոզված եմ որ կան,քանզի առկա է«Պատճառ եւ հետեւանքը» (պատճառը հիվանդներն են,հետեւանքը ժողովրդի փախուստը) ,ապա ինչն է խանգարում ադրբեջանին կառավարության մեջ եղած հիվանդներին իր միլիոններով գնելու:
Душевнобольная это монголотатарская антиармянская преступная бандитская власть.