ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Թալին–Մասարա, Ծիլքար–Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ–Լուսաղբյուր, Սոթք–Քարվաճառ, Վանաձոր–Գյումրի, Բերդ–Ճամբարակ, Մաստարա–Լանջիկ, Ալագյազ–Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:
Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում բուք է:
Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ԱԻՆ