Սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանում ֆիզկուլտուրայի և սպորտի 2016թ. մրցանակաբաշխությանը «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում ճանաչվել է տարվա մարզուհի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Մոսկվայում:
Յանա Եգորյանի հետ նույն մրցանակին հավակնում էին Ալիա Մուստաֆինան (սպորտային մարմնամարզություն) և Մարգարիտա Մամունը (գեղարվեստական մարմնամարզություն):
Հիշեցնենք, Յանա Եգորյանը 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի դրոշի ներքո երկակի չեմպիոն է դարձել՝ լավագույնը ճանաչվելով սուսերամարտի անհատական և թիմային մրցումներում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ