ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:
Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա և Մարգարա – Վանաձոր – Վրաստանի սահման ավտոճանապարհի Ապարան – Քուչակ, Արագած – Ծիլքար և հանրապետական նշանակության Արթիկ – Ալագյազ, Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Կարդացեք նաև
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և վերոնշյալ ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:
ՀՀ ոստիկանություն