«Նախագիծը չի ներկայացվում ինքնին միայն որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք, այլ ներկայացվում է համակարգային փոփոխությունների շրջանակում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Պատկերացրեք՝ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին փոխառություն է տվել: Իրավասու մարմիններն իրականում իրավունք ունեն ճշտելու՝ այն մարդը, որը փող էր պարտքով տվել, ունե՞ր այդ փողը պարտքով տալու ֆինանսական հնարավորությունը, թե ոչ: Թե չէ կարելի է դրսից ինչ-որ մեկին գտնել ու ասել՝ արի քո անունով մի հատ ձեւակերպենք… Բայց դրա հավաստիության, արժանահավատության ճշտման իրավասությունը իրավապահ մարմիններն ունենալու են»,-հավելեց նա:
Մեկնաբանելով կարծիքները, թե հինգ միլիոնի շեմը անլուրջ է դարձնում օրինագիծը, նախարարն ասաց. «Մեկն ասում է՝ իջեցրեք, մյուսն ասում է՝ բարձրացրեք: Անլուրջ դարձնելու մասին չէի խոսի: Այնպես չի, որ եթե ինչ-որ մեկն, օրինակ, 4 միլիոն 700 հազար դրամ չհիմնավորված հայտարարագրեց, ոչ մեկ դրա վրա ուշադրություն չի դարձնի: Չէ, լավ էլ ուշադրություն դարձնելու ենք»:
Այլ մանրամասներըշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ