Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ նման է ինքնասպանության». Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր մասին

Դեկտեմբեր 14,2016 17:29

Գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր հետ կատարված դեպքը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, ավելի շատ նման է ինքնասպանության:

«Շատ նման է ինքնասպանության, բայց նախաքննական մարմինը կպարզի, ուրիշ տեղեկություն չունեմ, որ եզրահանգման գամ: Ցանկացած մահ, որպես կանոն, առեղծվածային է լինում, տեւական ժամանակ վարձով բնակվելու հանգամանքն էլ առեղծվածային երանգ է տալիս, բայց սպասենք ՝տեսնենք ինչ կասի նախաքննությունը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանն անձամբ չի ճանաչել Ռոմիկ Հարությունյանի եղբորը, տեղեկություններ չունի՝ ինչու էր նա վարձով բնակվում նկարիչների միության շենքում, բայց ծանոթ է Ռոմիկ Հարությունյանին ու նա մշտապես, ըստ պարոն Եղիազարյանի, դրական հատկանիշներով է աչքի ընկել. «Նա լուրջ անձնավորություն էր, բավական լավ աշխատող է եղել»:

Հիշեցնենք, որ, 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031