Այսօրվա տարեվերջյան մամուլի ասուլիսում սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը չի՞ պատրաստվում հետեւել մյուս նախարարների օրինակին եւ անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: «Այդ առումով ես այս պահին որեւէ որոշում չունեմ եւ, բնականաբար, դեռ անկուսակցական եմ: Ինձ թվում էր, թե սպորտից պետք է խոսենք, բայց սպորտից դեռ հարց չկա: Իմ կարծիքով կուսակցականության հարցը հարաբերական է: Նախ, սպորտը ամենաապաքաղաքական ոլորտն է, որովհետեւ երբ Արթուր Ալեքսանյանը չեմպիոն է դառնում, ոչ Հանրապետական կուսակցության դրոշն է բարձրանում, ոչ մեկ այլ կուսակցության: Բարձրանում է երկրի դրոշը: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ երկրի մարզական պատիվը բարձր պահենք», պատասխանեց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ