Սոցիալական եւ առողջապահական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կառավարությանը 32 միլիոն 381 577,45 դոլար դրամաշնորհ կտրամադրի, սակայն պայմանով, որ
10 793 859 $ էլ կառավարությունը կներդնի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, որի մասին վարչապետ Կարեն Կարապետյանին վաղը, կառավարության նիստում կհայտնի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Այս համաձայնագիրը Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքվել է դեռեւս 2010 թվականին, որտեղ խոսք է գնացել 31 միլիոն 281 577,45 դոլարի մասին, սակայն Կառավարության ներկայիս որոշմամբ, գրեթե 1 միլիոնով գումարն ավելացել է: Գումարը հայկական կողմին կտրամադրվի փուլ առ փուլ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ