Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը

Դեկտեմբեր 14,2016 17:02

Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը:

Բանակցային հինգերորդ փուլին մասնակցում է Հայաստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ:

Հինգերորդ փուլի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ ուղղություններով՝ «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ», «Մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Ծառայությունների առևտուր» և «Ներդրումներ»:

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031