Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Դեկտեմբեր 14,2016 16:59

Դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում-խորհրդակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Արդյունավետ քննարկման ընթացքում ներկայացվել են խնդրի կարգավորման տարբերակները, անդրադարձ է եղել միջազգային փորձին: Կովկասի բնության հիմնադրամը/ CNF/ վերլուծություն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ հիմքում ունենալով ԲՀՊՏ-ների կառավարման համակարգերի միջազգային փորձը, ինչի շուրջ էլ ընթացել է քննարկումը:

Ներկայացված վերլուծությամբ տարածքների պահպանության գործում մեծապես կարևորվել է նորարարական մեթոդների կիրառումը, տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը բնապահպանության ոլորտ: Հատկանշվել է կենսաբազմազանության մոնիթորինգի շարունակական իրականացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա պատկերացում կազմել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության մասին:Իրականացվող միջոցառումների ճիշտ կազմակերպման դեպքում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն էապես ընդլայնվում են: Քննարկմանը կարծիքներ են հնչել կառավարման համակարգի վերաբերյալ, պետություն-համայնքներ-մասնավոր հատված փոխգործակցության տարբերակների շուրջ մտքերի փոխանակություն է ծավալվել: Որպես տարբերակ՝ նշվել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես կառավարման մոդելի արդյունավետությունը, միաժամանակ, կարևորվել կենտրոնացված կառավարման համակարգի անհրաժեշտությունը:

Նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ բարձրաձայնած հարցերի վերլուծության, ԲՀՊՏ-ների զարգացման հայեցակարգի մշակման և ռազմավարության վերանայման նպատակով:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031