Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տնից դուրս եկողը գրեթե շնչահեղձ է լինում. վիճակն ահավոր է նաեւ Ամասիայում ու Աշոցքում (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 14,2016 16:54

Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի փաստմամբ, թեեւ այս պահին Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն վիճակն ահավոր է հատկապես Ամասիայում ու Աշոցքում:

«Տեսնում եք Գյումրիում հիմա ինչ վիճակ է, կրկնակի անգամ վատ է ճանապարհների վիճակը: Իհարկե, որեւէ խնդիր դեռ չի ծագել, որ ասենք՝ մեքենաներ ու մարդիկ մնան ճանապարհներին: Փրկարարները հենց ահազանգում են՝ անմիջապես արձագանքում ենք, հանում ենք մեքենաները, սակայն երթեւեկելը խիստ վտանգավոր է: Տեխնիկան դրսում է, այս ամբողջ ընթացքում աշխատում է: Փորձում ենք այնպես անել, որ երթեւեկության մեջ մեքենաներ չմնան, որտեղ խնդիր կա՝ կարգավորենք: Բայց նորից եմ կրկնում՝ այս պահին խնդիր դեռ չի եղել, որեւէ տեղ մեքենա ու մարդ չի մնացել: Փակ ճանապարհներ չունենք, բայց ունենք դժվարանցանելի. ե՛ւ Աշոցքում, ե՛ւ Ամասիայում տեսանելիություն չկա: Բուքը այնպես է ֆռռացնում, որ տեխնիկան շատ դժվարությամբ է աշխատում: Նույնը վիճակն է Ջաջուռում ու Լանջիկում, բայց եւ այնպես ամենաբարդը Աշոցքի ու Ամասիայի վիճակն է: Կարծում եմ 25 մետր վայրկյան արագությամբ ուժեղ քամին, բուքը վաղը նույն արագությամբ, ինտենսիվությամբ կշարունակվեն», -ասաց մարզպետարանի պաշտոնյան:

gyumri_4 gyumri_3 gyumri_2

Նշենք, որ ահավոր վիճակ է նաեւ Գյումրիում. փողոցներում քայլել հնարավոր չէ, ձյունախառն քամին մարդ է քշում, դուրս եկողը շնչահեղձ է լինում. առավոտյան ժամը 9-ի սահմաններում վիճակը շատ ավելի մեղմ էր, քանի այս պահին:

gyumri_1 gyumri_6

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031