Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Պետք է դադարել հարցազրույցներ տալ ադրբեջանական լրատվամիջոցներին»

Դեկտեմբեր 14,2016 16:05

«Ես այդ կնոջը կամ այն տղամարդուն հայ լրագրող չէի անվանի»,- դեկտեմբերի 14-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանին դիմած Սյուզան Ջաղինյանի ադրբեջանական կայքերից մեկում որպես լրագրող աշխատելու հանգամանքին, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ նրանք, ովքեր հանձնվում են Ադրբեջանին, հայտարարում են, որ լրագրողներ են: Ըստ նրա, այստեղ ռիսկային է այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հայի անունն են օգտագործելու. «Դա բավականին լուրջ գործիք է: Ցավոք սրտի, մեկ չէ, արդեն երկու հոգի աշխատում են haqqin.az-ում: Պետք է ասել, որ այդ լրատվամիջոցը բավականին հաջողակ է այն տեսանկյունից, որ իրենց ստացվում է հայաստանյան լրատվական դաշտ մտնել: Ցավոք սրտի, մենք սիրում ենք օրերով ծամծմել ինչ-որ ոչ կարեւոր թեմաներ, կարեւոր թեմաները շատ հաճախ մի կողմ թողնելով»:

Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ պետք է դադարել հարցազրույցներ տալ ադրբեջանական լրատվամիջոցներին, գոնե այս ժամանակահատվածում. «Արդեն փաստ է, որ իրենք դա անում են ոչ թե լրագրության սկզբունքներից ելնելով, ոչ թե, որ ցույց տան՝ բազմազան աղբյուրներից են օգտվում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենք միանշանակ դա օգտագործում են զուտ քարոզչական գործողությունների համար: Պետք է խուսափել իրենց թեմաները մեր դաշտ մտցնելուց: Հիմա ինչ-որ մի մոլորված դեմք գնացել հանձնվել է, մեզ մոտ էլ շատ այդպիսի մոլորված դեմքեր կառավարությունում են աշխատում, հիմա ի՞նչ անենք: Ավելի լավ է՝ սրանց մասին խոսենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031