Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, Հայաստան» շարժման անդամը կշարունակի մնալ կալանավորված

Դեկտեմբեր 14,2016 15:55

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կրկին մերժել է «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, արդեն 4 ամսից ավելի անհիմն անազատության մեջ գտնվող Դավիթ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ փաստաբանի ներկայացրած բողոքը:

Այս մասին տեղեկացրեց նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ, այն է ՝ հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելը: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Հովհաննիսյանը իբրև թե քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Սակայն այդ օրվա բոլոր տեսագրությունները փաստում են, որ Դավիթը Սարի Թաղում որևէ անօրինական գործողություն չի կատարել: Մեղադրանքը հիմնված է միայն 2 ոստիկանի ցուցմունքի վրա:

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031