Լրահոս
Օրվա լրահոսը

6 միլիոնից ավելի գումար` Մեղրիի բնակիչների էլեկտրաէներգիայի պարտքերը փակելու համար

Դեկտեմբեր 14,2016 15:49
Syuniq

Սյունիքի մարզպետարանին 6 միլիոն 626 հազար դրամ կհատկացվի, որպեսզի մեղրեցի գյուղատնտեսների կուտակած էլեկտրաէներգիայի պարտքը մարզպետարանը մարի: Այս մասին վաղը, կառավարության նիստում կհայտնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Գումարը կհատկացվի բյուջեի պահուստային ֆոնդից:

Պարտքը կուտակվել է անհատական ջրհան պոմպերի սպառած էլեկտրաէներգիայից, որոնց միջոցով մեղրեցիներն իրենց հողատարածքներն են ջրել:

Կառավարության կայքէջում տեղադրված նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ մարզպետարանը փոխհատուցելու է 75 բնակչի սպառած էլեկտրաէներգիայի ծախսը:

2015 թվականին էլ, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օրոք, նույն նպատակի համար բյուջեից հատկացվել է 4 միլիոն 851.8 հազար դրամ գումար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031