Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսանիք անող պաշտոնյայից մինչեւ խնամիները կարելի է ձերբակալել». Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի խութերը

Դեկտեմբեր 14,2016 15:16

Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքն է քննարկվում ԱԺ-ում:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցրեց, թե ինչու է օրենքը ուժի մեջ մտնում 2017-ի հունիսի 1-ից, ոչ թե քվեարկությունից հետո: Ըստ նրա, իշխանությունները ուզում են ընտրություններից առաջ խուսափել հնարավոր գործընթացներից:

Նախարարը պատասխանեց, որ քաղաքական որեւէ մոտիվացիա չկա, մի քանի օրինագծեր ունեն, որոնք ապօրինի հարստացմանը սպասարկող են: Հակակոռուպցիոն փաթեթով գործիքներ են նախատեսվում, մարմինը, որը պետք է հայտարարագրերի վերլուծությունն անի, աշխատակազմ պետք է ձեւավորվի, այդ գործընթացները դեռ կազմակերպված չեն: Եթե հունվարի 1-ից նշեին՝ կմնար այն թղթի վրա ու կքննադատեին, որ չի աշխատում, գործ չի հարուցվել:

Էդմոն Մարուքյանն առաջարկել էր տարեկան 5 մլն դրամի չափով ապօրինի հարստացման շեմը փոքրացնել, մինչդեռ «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանն առաջարկում է հակառակը՝ շեմը բարձրացնել. «Անլրջացման վտանգ կա: 5 մլն շեմի դեպքում, ցանկացած պաշտոնյա, եթե իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը հարսանիք արեց, կարելի է հարսանիք անողից մինչեւ խնամիներ ձերբակալել, որովհետեւ ռեստորանների գներն էլ գիտենք, բարքերն էլ գիտենք, նվերներ տալու կուլտուրան էլ գիտենք: Ամեն շաբաթ-կիրակի որեւէ պաշտոնյա հարսանիք է անում, մենք առաջին իսկ հարսանիքով այս օրենքը կապալեգիտիմացնենք»:

Վահե Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ապօրինի կուտակված հարստությունը, այս օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում կտանեն դուրս, առանց այն էլ իր ընկերները շատ լավ պատմում են, թե Լոս Անջելեսում, Մոսկվայում որտեղ են հայ պաշտոնյաների տները: Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ինքը օրենքի նախագծին կողմ է քվեարկելու, բայց՝ պայմանով, որ բոլոր մտահոգությունները հաշվի առնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031