Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի դրամատիկական թատրոնը փտում, քանդվում է». Վարդան Մկրտչյան

Դեկտեմբեր 14,2016 15:10

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ահազանգեց, որ Արցախի դրամատիկական թատրոնի շենքը փտում է. «Արցախի դրամատիկական թատրոնն այսօր բարդ խնդրի առաջ է կանգնած: Այդ գեղեցկագույն կառույցի տեղանքը սխալ է ընտրված եղել, դրա համար դրա տակով ջուր է հոսում, ու այն փտում, քանդվում է: Սարսափելի իրավիճակ է: Արթուր Մեսչյանն այդ շենքը վերակառուցելու նախագիծ է արել, որի համար 7 միլիոն դոլար է պետք»:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը տեղեկացրեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մերժել է իր առաջարկը` Ստեփանակերտում բացել բուհի մասնաճյուղ. «Տասը տարի առաջ դեռ այդ միտքն ունեի, բայց այն ժամանակ դա հնարավոր չէր: Ես կարծեցի, որ հիմա արդեն եկել է ժամանակը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասացի այդ մասին, բայց նա ասաց, որ առայժմ սպասենք, դեռ ժամանակը չէ: Հասկացա և ընդունեցի, բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր ուսանողները հաճախ կայցելեն Արցախ, ցուցահանդեսներ կկազմակերպեն և այլն»:

Պարոն Իսաբեկյանը նշեց, որ ԼՂՀ նախագահին հարց չի հղել, միայն պատասխանել է Շուշան Պետրոսյանի կշտամբանքին բուհերի երիտասարդների ակտիվության և Արցախ այցերի հետ կապված: Ռեկտորն ասաց. «Երևի նա ինչ-որ բաներից տեղյակ չէ»:

ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը փաստեց, որ Գրողների միությունը միակն է, որի անդամներ են նաև Արցախի գրողները: Նաև մտահոգություն հայտնեց. «Մենք այսօր Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրում են երեք տարբեր իրավիճակներում: Այս խնդիրը մեզանում լուրջ քննարկման չի ենթարկվում: Դա լուծելու միակ ճանապարհը մշակույթն է»:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը թեև նշեց, որ Արցախում բնակչության թիվն աճել է, բայց նաև մտահոգություն հայտնեց, որ Արցախի արվեստագետները ներկայանալու խնդիր ունեն, արցախցին ունի հստակ խնդիր` իր ստեղծածը չի կարողանում տարածել:

Մշակույթի գործիչները տեղյակ չէին, որ ԱԱԾ-ից Գրիգոր ներկայացած մեկը երեկ զանգահարել էր երաժիշտ Վահան Արծրունուն եւ հրավիրել ԱԱԾ՝ զրույցի և հետաքրքրվել ինչ կապ ունի նա «Հիմնադիր խորհրդարանի» հետ:

Այս առիթով թեև ձեռնպահ մնացին մեկնաբանություններ տալ, միայն Արամ Իսաբեկյանն ասաց, որ ցանկացած մարդ էլ կարող է կանչվել ԱԱԾ, այլ բան է՝ արդյոք նրա պատասխանները բավարար կլինե՞ն, թե` ոչ:

Իսկ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, թե ինքը տեղյակ չէ, որ Վահան Արծրունին այդքան ակտիվ մասնակցություն ունենար խնդրի առարկա հարցերին. «Հարգում եմ նրա երաժշտությունը, բայց տեղեկություն չունեմ, թե ինչու է նա կանչվել ԱԱԾ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031