Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ այդ երկու, երեք տեղն է պետք, դիմեք ՀՀԿ-ի պապային, նա այդ երեք տեղը ձեզ կտա». Հայրիկյանը՝ եռյակ Դաշինքին

Դեկտեմբեր 14,2016 15:05

Մեր հարցին՝ ԱԻՄ-ը կմիանա՞ Դաշինքին, պարոն Հայրիկյանն այսօր «Տեսակետ» ակումբում պատասխանեց. «Ուրախալի է, որ ինչ-որ ուժեր միավորվում են, բայց իրավունք ունեմ վերապահությամբ վերաբերվել որեւէ Դաշինքի , որի անդամներից որեւէ մեկը չի արձագանքել մեր՝ Դաշինք ստեղծելու առաջարկին, նշանակում է, որ նրանք կամ KGB-ի կամ Սերժ Սարգսյանի մարդիկ են կամ էլ ունեն հետին ստոր նկրտումներ: Որեւէ տեղ չեմ կարդացել, որ Դաշինքը հայտարարի, որ ինքը բաց է: Սա քննարկման առարկա է, բայց ես մեծ անշնորհքություն եմ համարում մեկ միավոր ունեցող քաղաքական կազմակերպության ուղերձին չարձագանքելը, որովհետեւ հայ քաղաքական կյանքում, եթե կա մի կազմակերպություն, որը կարողացել է ներդրում ունենալ հայ ժողովրդի կյանքում, ԱԻՄ-ն է…  Հրատապ Դաշինք է պետք ստեղծել, ոչ թե խորհրդարանում կայուն ողորմելի ներկայացված ընդդիմություն լինելու համար, ինչպես իրենք են ասում, որովհետեւ դա ի սկզբանե ցույց է տալիս նրանց ողորմելիությունը ու չի կարելի այդպես գնալ ընտրությունների, այլ Դաշինք, որը կլինի մեծամասնություն»:

Անդրադառնալով ՀՀԿ համագումարին, պարոն Հայրիկյանն ասաց՝ այն սարսափելի էր. «Սարսափելի էր, որ մի խումբ հայ մարդիկ են հավաքված ու այդ աստիճան սարսափ է տիրում: Միայն Հյուսիսային Կորեայում են մարդուն ընտրում բաց քվեարկությամբ: Երբ մարդու օգտին քվեարկություն է կատարվում, պարտադիր պայման է, որ այն պետք է լինի փակ, բացի դա, եթե մեկ թեկնածու է, դու ընդամենը հաստատում ես: Դա պետք է ահազանգ գրանցվեր»:

Պարոն Հայրիկյանի խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն արձագանքել ԱԻՄ-ի ուղերձին՝ գալիք ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ, նրանք հետին նկատառումներ. ունեն. «Ուզում են՝ մեկ, երկու տեղ ստանալ խորհրդարանում ու նույնիսկ Դաշինքներ են ձեւավորում, բայց եթե ձեզ այդ երկու, երեք տեղն է պետք, դիմեք ՀՀԿ-ի պապային, կամ պապըչկային, նա այդ երեք տեղը ձեզ կտա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031