Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունահայ համայնքը տոնում է  հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը

Դեկտեմբեր 14,2016 14:52

Հույն գրողների միության նախագահ.

«Մենք ներողություն ենք խնդրում յոթ տասնամյակ ուշանալու համար…»

Երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին, Հույն գրողների միությունը (ՀԳՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նշելու հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել էին, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, ՀԲԸՄ մասնաճյուղը և «Արարատ» ՄՄ միությունը:

Երեկոյի բացման խոսքում, ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսն ասաց, որ կազմակերպված միջոցառումը, ըստ էության առաջինն է իր բնույթով, որ երբեւէ կազմակերպվել է Հունաստանում և ներողություն խնդրեց այն բանի համար, որ Հույն գրողների միությունը 70-ամյա ուշացումով է կազմակերպում նման միջոցառում, որով հույն հանրությանն ավելի է մոտեցնում հայ գրականության և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կշարունակվեն:

11

Իսկ Հույն ԳՄ փոխնախագահ Պավլոս Նաթանելը ընդգծեց, որ եթե պատմությունը հույներին եւ հայերին միացնում է, ապա երկու ժողովրդների մշակութային կապը նրանց հարաբերությունը խորացնում է:

Ապա «Կապոդիստրիայի» անվան Աթենքի պետական համալսարանի դասախոս՝ դոկտ. Համբիկ Մարուքյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչպես Համիդյան ջարդերի ժամանակ հույն հանրությունը ծանոթացավ հայկական  բանաստեղծությունների հունարեն առաջին թարգմանություններին (առաջինը՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», 1895 թ.) և հավելեց, որ կազմակերպված միջոցառումը, Համիդյան ջարդերի 120-ամյակի համար նախատեսված յոթը միջոցառումներից՝ երկրորդն է:

Ծրագիրը վարում էր ՀԳՄ գործադիր խորհրդի անդամ Ավգերինոս Անդրեուն, ով ներկայացրեց գրող Հովսեփ Քասեսյանի կողմից պատրաստած երեկոյի հայկական պոեզիայի հունարեն թարգմանության հակիրճ պատմությունը, իսկ դերասան Հայկ Գասարջյանին ուղեկցող հանրահայտ հույն դերասաններ՝ Ֆրոսո Զագարեունը և Դինոս Պոնտիկոպուլոսը ընթերցեցին հատվածներ Նալբանդյանի, Պատկանյանի, Սիամանթոյի, Վարուժանի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Էմինի, Շիրազի և այլ պոետների բանաստեղծությունների հունարեն թարգմանություններից:

Միջոցառումը տեղի ունեցավ 1934թ. հիմնադրված ՀԳՄ կենտրոնական դահլիճում: Հիշեցնենք, որ ՀԳՄ –ն Հունաստանի գրողների ամենահեղինակավոր և հին միությունն է:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031