Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն էլ ունի իր 50 երանգները». Վահան Բաբայան

Դեկտեմբեր 14,2016 14:45

«Ողջունում եմ…կարծում եմ՝ որքան շատ քաղաքական ուժեր ու կուսակցություններ միավորվեն, արդյունքներով ավելի լավը կլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ, «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքին, ասաց ԱԺ պատգամավոր, «Ռեֆորմիստներ»  կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Հարցին, թե հասարակությունը չի՞ դժվարանա ընդդիմադիր ճակատների միջեւ ընտրություն կատարելու հարցում, Վահան Բաբայանն այսպես արձագանքեց. «Ընդդիմությունն էլ ունի իր 50 երանգները: Չենք կարող միանգամից մեկ ընդդիմություն ձեւավորել: Փորձը ցույց է տալիս, որ դա անհնար է, մոտեցումներն ու ծրագրերը տարբեր են»:

Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ Վահան Բաբայանը նկատեց. «Բնական է, որ նրա վերադարձով քաղաքական դաշտում կլինեն վերադասավորումներ, բայց թե մոբիլիզացիան ինչպիսին կլինի, սպասենք, քանի որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը չի եղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031