Սիրիայի Հալեպ քաղաքում զինյալները խախտել են քաղաքից դուրս գալու վերաբերյալ պայմանավորվածությունը. օգտվելով կրակի դադարեցումից՝ նրանք վերախմբավորվել են և հարձակում գործել կառավարական զորքերի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական կառավարական ուժերի և զինյալների միջև համաբանություն է ձեռք բերվել առ այն, որ նրանք քաղաքը կլքեն և կշարժվեն Իդլիբի ուղղությամբ:
Նախատեսվում էր, որ տեղի ժամանակով 6:00-ին զինյալները Սալահ ադ-Դին թաղամասում բացված միջանցքով ուղևորատար ավտոբուսներով դուրս կբերվեն քաղաքից: Սակայն զինյալները խախտել են պայմանավորվածությունը և կրակ բացել իրենց սպասող շարասյան վրա: Օգտվելով հրադադարից՝ նրանք վերախմբավորվել են և վերսկսել ռազմական գործողությունները՝ փորձելով ճեղքել սիրիական զորքերի պաշտպանությունը հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Զինյալների հարձակումը ետ է մղվել, ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ