Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Կենտրոնում եւ Էրեբունիում

Դեկտեմբեր 14,2016 14:21

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Հերացի փողոց, Բժշկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների փողոցի 110-180 համարներ:

Ներկայումս ընթանում են ջրատարի վերանորոգման աշխատանքներ, որոնք, հաշվի առնելով վթարի բարդությունն ու եղանակային պայմանները, նախատեսվում է վերացնել 36 ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 
«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031