«Գինը կարգավորվում է շուկայի թելադրանքով, իսկ այն մարմինը, որը զբաղվում է գների կարգավորմամբ, իրականում զբաղվում է ոչ օրինաչափ արդյունքներից ելնելով: Այո, դեկտեմբերին միշտ գները բարձրացել են, դա էլ է օրինաչափ, որովհետեւ սպառումը շատանում է, դա շուկայի օրինաչափություններից է: Շատ երկրներում սպառումը շատանում է, գինն իջնում է: Մեզ մոտ դեկտեմբերին սպառումը շատ է, իսկ մյուս ամիսներին քիչ, համաչափ չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սպառողական շուկայում դիտվող նախատոնական գնաճին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Միշտ այդպես է եղել՝ դեկտեմբերին գները բարձրացել են, թոշակներն ու աշխատավարձերը նույնն են մնացել: Նոր տարին լրացուցիչ ծախսեր է պահանջում»,-հավելեց Հակոբյանը: Ըստ նրա ՝գների արհեստական բարձրացում չկա. «Շուկան պետք է կարգավորվի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ