Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուջեից գողացողի ձեռքը պետք է բռնել, կտրել». Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2016 13:35

«Նախագիծը լավն է, գործելո՞ւ է՝ ոչ»,- ԱԺ-ում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը տոկոսով փող տվող են, անօրինական եկամուտը փորձում են լեգիտիմացնել փոխառություններով. «Չե՞ք կարծում, որ պաշտոնյան իրավունք չպիտի ունենա տոկոսով փող տալու, պիտի ընտրի՝ ինքը պաշտոնյա՞ է, թե՞ լոմբարդում աշխատող կամ վաշխառու»:

Նա հորդորեց ԱԺ բազմաթիվ պատգամավորների եւ պաշտոնյաների հայտարարագրերը նայել եւ նրանց բացատրությունները, թե եկամուտը եկել է փոխառություններից: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ այդ դեպքում թող կամ «չենջերում տոկոսով փող տվող» աշխատի, կամ լինի պաշտոնյա. «Որին հարցնում ես, ասում է՝ իմ հարստությունը հալալ քրտինքով է, այսքան հալալ քրտինք այս հանրապետությունում որտեղից՝ դա էլ չենք կարողանում պարզել: Բոլորը միլիոնատեր են դարձել իրենց հալալ քրտինքներով: Այդպես չի լինում: Հայտնի անեկդոտը հիշեցի՝ էդ որ սաղդ սուրբ եք, այս եկեղեցու խաչը ո՞վ գողացավ, այս երկիրն ի՞նչ վիճակում է»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իսկապես տոկոսով փող տալը խնդիր է: Նա ասաց, որ փոխառության տակ հասկացվում է վարկ վերցնելը, ավանդները, դրանք սկզբունքներով չեն կարող արգելել մարդկանց:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Ուկրաինայում որեւէ մեկը չէր հիշում Յանուկովիչի շեյխական ունեցվածքի մասին, բայց երբ գահընկեց արվեց, ապօրինի հարստացման մասին հիշեցին, ուստի այստեղ էլ սա քաղաքական մահակ է դառնալու. «Գանձագողությունը մեր երկրում պիտի արմատախիլ արվի, որ չունենանք ապօրինի հարստացած պետական պաշտոնյա: Պետք է ոչ թե այսպես բռնենք ականջը, այլ կոռուպցիան արմատախիլ անենք»:

Նախարարի խոսքերով՝ «Բյուջեից գողացողի ձեռքը, այո, պետք է բռնել, կտրել էլ, ամենախիստ պատասխանատվության պետք է ենթարկել: Բայց ապօրինի հարստացման դրական կողմերը եկեք ֆիքսենք, եւ նախագծով բոլոր խնդիրները չփորձենք լուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովհաննես says:

    գողությունը գողություն է,անկախ նրանից,բյուջեից է գողացվում,թե բանկից,կամ թե` քաղաքացու բնակարանից… և պիտի պատժվի միատեսակ, պաշտոնեական հանցագործությունները առանձին դասակարգում ունեն,և հետևաբար` “բյուջեից գողացող” արտահայտությունը սխալ է,այլ պիտի ասվի` այն պաշտոնյան,ով իր դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ /անզգույշ,անփույթ/ գործողություններով վնաս կպատճառի բյուջեին,կամ կյուրացնի բյուջետային գումար…կպատժվի ավելի խստորեն.սակայն`ոչ թե նախնադարյան `ձեռք կտրելու կամ աչք հանելու մեթոդներով,այլ` օրենքի ամբողջ խստությամբ;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031