«Սեյրան Օհանյանը դեռեւս հայտարարություն չի արել: ՀՀ ամեն քաղաքացի, այդ թվում՝ պաշտոնաթող անձինք, իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ»,-խորհրդարանում մեկնաբանելով տեղեկությունները, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատրաստվում է մտնել քաղաքական պայքարի մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով «Համախմբում»-ի առաջնորդ Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե հնարավոր է լավ դաշինք կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի հետ, Շարմազանովն ասաց. «Դա իրենց խնդիրն է: Չկա «ընդդիմադիր իշխանամետ» հասկացությունը»:
Արդյոք այդ հնարավոր դաշինքը մրցակից չէ՞ ՀՀԿ-ին, Շարմազանովը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել մի բան, որը դեռեւս գոյություն չունի»: ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտում դաշինքներ դեռ կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ