Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Գուրգեն Վրեժի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ձեր երկարամյա գործունեությունը հարազատ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայության լավագույն օրինակներից է: Լինելով ճանաչված գիտնական՝ Դուք մեծ ներդրում ունեք Հայաստանի Հանրապետությունում արեւելագիտության զարգացման, հայրենասեր եւ կիրթ սերունդների դաստիարակման գործում:
Ձեզ նաեւ ճանաչում են որպես Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից եւ ազատամարտիկ, մարդ, ով մշտապես սատարում է Արցախին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր հարազատներին ու մերձավորներին»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ