Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր եւ քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին:
Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին եւ իր ակտիվ մասնակցությունն է բերել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ