Aravot.am-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից հետաքրքրվեց` միությունը չի՞ պատրաստվում որեւէ դիրքորոշում արտահայտել կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ կատարվածի վերաբերյալ եւ սատար կանգնել նրան:
Հիշեցնենք, որ արվեստագետին առանց ծանուցագրի՝ հեռախոսազանգով կանչել են ԱԱԾ, իր ձեւակերպմամբ, անհասկանալի հարցեր տվել, արգելափակել նրա ֆեյսբուքյան էջը:
«Ինքը (Վահան Արծրունին) կոմպոզիտորների միության անդամ չէ»,-ասաց Արամ Սաթյանը:
Մեր տարակուսանքին՝ դա ի՞նչ նշանակություն ունի, կոմպոզիտորների միության նախագահը պատասխանեց. «Մինչեւ չիմանանք` ինչի մասին է խոսքը, ոչինչ չենք կարող ասել»: Նա նաեւ ասաց, որ ինքն ընդհանրապես շատ հեռու է «էդ տեսակ» հարցերից ու խոստացավ ավելի ուշ պատասխանել, ապա հավելեց, որ նոր է աշխատավայր մտնում ու դեռ տեղյակ չէ, ինչ է եղել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ արվեստագետը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ պատրաստ է դիմել նաեւ միջազգային ատյանների:
«Եթե ես հասկանամ, որ օմբուդսմենի կողմից պաշտպանված չեմ՝ որպես քաղաքացի, ես պատրաստ եմ մյուս լծակների դիմել: Բա ի՞նչ պիտի անեմ: Ես իմ օրինակով պիտի ցույց տամ, թե ինչ ճանապարհով մարդիկ պետք է գնան իրենց իրավունքները պաշտպանեն»,- Aravot.am-ին ասել էր Վահան Արծրունին:
Aravot.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը հաստատեց, որ ստացել են Վահան Արծրունու դիմումը: «Այո, ստացել ենք պարոն Արծրունու դիմումը, եւ օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- հայտնեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
իսկ էտ ,,անդամների,, միությունից ի՞նչ էիք սպասում
Այ այսպես կամաց- կամաց բացվում է վայ մտավորականների դեմքերը; Սաթյանը գնում է տեսնի վերեվից ինչ հրահանգ կստանա; նրանց համար ընկեր ու իսկական մարդ հասկացողությունը վերացել է