Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների /կադետների/ աշխարհի 2016թ. առաջնությունը՝ մասնակցությամբ Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկների:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին խաղարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե պարգևի:
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ասպարեզ կմտնեն Դավիթ Հովհաննիսյանը /46կգ/, Դավիթ Իսրայելյանը /55կգ/, Սենո Սիրադեղյանը /66կգ/ և Ազատ Հակոբյանը /78կգ/:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա