Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո ոչ ոք չի ցանկանա նույնականանալ Բաքվից ասուլիս տվողների հետ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 14,2016 11:54

ԱԱԾ-ից ակնարկում էին, թե տեղյակ էին, որ ընտանիքը պատրաստվում է Բաքու տեղափոխվել, բայց ոչինչ չարեցին, որպեսզի պոտենցիալ դավաճանին հերոսանալու հնարավորություն չտան։ Հավատում ենք, որովհետեւ դա շատ նման է ՀՀ ԱԱԾ-ին. թող գնան, ավելորդ գլխացավանքից ազատվենք։ Պարզվում է՝ գլխացավանքը դրանից հետո էր միայն սկսվելու եւ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի։

Մյուս կողմից, այս խառն իրավիճակը կարող է շատ կոնկրետ դրական արդյունք տալ։ Մասնավորապես, կարող է ի վերջո հստակություն մտնել «թշնամու ջրաղացին ջուր լցնել» եզրույթի մեջ։ Իշխանությունները կարող են հասկանալ, որ պարտադիր չէ դավաճան եւ թշնամու ջրաղացին ջուր լցնող անվանել բոլոր նրանց, ովքեր իշխանությունների այս կամ այն գործողության հետ համաձայն չեն եւ իրենց քննադատությունն են հնչեցնում։ Եթե նրանք դա անում են Երեւանում, եւ ոչ թե Բաքվից, ուրեմն առնվազն արժե լսել՝ ինչ են ասում, մտածել, թե ինչու են ասում եւ հետևություններ անել։

Իշխանություններին քննադատողներն էլ գուցե բառապաշարի եւ ձեւակերպումների հարցում ավելի նրբանկատ լինեն։ Ի վերջո ոչ ոք չի ցանկանա նույնականանալ Բաքվից ասուլիս տվողների հետ՝ նույնիսկ, եթե խոսքը հայտարարությունների եւ ձեւակերպումների նույնականության մասին է, եւ նույնիսկ, եթե ասվածի բովանդակությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Թերեւս, կարիք չկա հիշեցնելու, որ նույն միտքը կարելի է ամենատարբեր ձեւերով արտահայտել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    կը խոստովանիմ որ մեր ներկայ խօսարանային հազար դրամեան վէճերէն-բագու մեկնողներէն,Լարսի անցքի բացուիլ-գոցուելէն , առ հասարակ ֆութպոլիստներէն , ծանրութիւն վերցնողներէն և մեր ներքին կեանքը յուզող մանր -մունր՝անիմաստ խնդիրներէն բան չեմ հասկնար, բայց տակաւին բնական մարդու նման պտճառաբանելու կարողութիւններս չեմ կորսնցուցած:;
    Պատմիչները կ՝ըսեն որ երբ Մէհմէտ Ֆաթիհ, 1453 Ին օսմանեան բանակի ամենավայրագ արիւնարբու Ենիչերիներուն հրահանգ տուած է որ Պոլիս մտնեն և կոտորեն բնակիչները անխնայ,
    Ս,Սոփիա Մայր Տաճարին մէջ,բիւզանդացի մոլեռանդ երկարամօրուս աստուածաբանները կատաղի վէճերու բռնուած են Երկինքի հրեշտակներու սեռը ստուգելու ԱՐՈՒ թէ ԷԳ են անոնք;,,,
    Մեր վէճերն ալ ներկայիս ասոնց կը նմանին – սա սիրուած և տաղանդաւոր երաժիշտը ,կամ անծանօթ սփիւռքահայը Ժիրայրի ցոյցի ատեն ինչ գործ ունէր Հանրապետութեան հրապարակի սրճարաններուն մէջ և այլն և այլն ,,, ամօթ մեզի որ այս աստիճան կը ստորնանանք ամէն օր :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031