Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում այս տարվա ապրիլին ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին, որ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ չկա: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերն, ընդհանուր առմամբ, պահպանում են հրադադարի ռեժիմը, և բանակցությունների սեղանին արդեն կան առաջարկներ, որոնք կարող են հանգեցնել հակամարտության կարգավորման:
«Այս տարի մենք տեսանք բանակցություններում առաջընթացի հասնելու նոր փորձեր, մասնավորապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: Մենք հույս ունենք, որ կողմերը հետագայում էլ միասին կառուցողական աշխատանքներ կտանեն՝ գործընթացի առաջընթացի համար»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ իրադարձությունների հետագա զարգացման մասին դժվար է խոսել:
Կարդացեք նաև
«Չեմ կասկածում, որ ԱՄՆ կառավարությունը համանախագահ երկրների աջակցությամբ հավատարիմ կմնա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացին»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ