Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումրց դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LQ 549 պ/հ (վարորդ` Ռ. Ղ.) ավտոմեքենան:
***
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցում՝ հուշարձանի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. «ГАЗель » մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը և արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները դուրս են բերել արգելափակումից «ГАЗель » մակնիշի 34 PC 842 պ/հ ավտոմեքենան, տուժածներ չկան:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2199 » մակնիշի 35 CX 350 պ/հ ավտոմեքենան խափանվել է:
Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են երթևեկելի հատվածից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն