Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի համար 1000 դրամ պարտադիր վճարի օրենքն ընդունվեց. ՀԱԿ-ը շփոթվեց եւ կողմ քվեարկեց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2016 11:33

Զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պարտադիր վճար գանձելու նախագիծն այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց 98 կողմ 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ ինքը դեմ է, բայց չի քվեարկելու:

Նա պատասխանեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատականներին՝ իր վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանն ասել էր՝ «Երբ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորի կողմից առաջարկ է արվում ժամկետային զինծառայողի համար աշխատավարձ սահմանել, որին ես կողմ կլինեի որպես ՊՆ նախարար, նա պետք է հաշվետվություն տա իրեն, որ իր առաջարկած հարցի գինը նույնչափ է, որքան եղել է իր ղեկավարած կառավարության պետական բյուջեն ամբողջությամբ: Եթե այսօր այդպիսի առաջարկ կարելի է անել, դա գնահատական է այս տարիների մեր երկրի ունեցած առաջընթացի, նաեւ այս կառավարության հաջողությունների»:

Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես իրոք 3 տարի է առաջարկել եմ կառավարությանը բանակը դարձնել վճարովի, ՊՆ նախարարը ասել էր, որ կողմ է դրան, երեկ փորձեց քննադատել»: Ինչ վերաբերում է բյուջեին, նա ասաց, որ իր ժամանակ սահմանին ԱԱՀ չի գանձվել, իսկ դա բյուջեի կեսն է, բացի այդ, թվում է թե բյուջեն մեծացել է, բայց գնաճն էլ է մեծացել:

Քվեարկությունից հետո նաեւ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ շփոթվել են, իրենք կողմ են քվեարկել, բայց դեմ են նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031