Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ այս ամենի անունը դնում են «խաղաղարար պլատֆորմ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2016 11:29

Ադրբեջանում քաղաքական ապաստան որոնող հայերի այսպիսի ալիք երբեք չէր եղել։ Հայաստան երկրից, արդարադատության մարմիններից, ոստիկանությունից դժգոհները հանկարծ որոշեցին, որ իրենց իրավունքները պաշտպանելու համար ամենահարմարն Ադրբեջանն է՝ ավտորիտար երկիր, ըստ ժողովրդավարացման բոլոր ընդունված սանդղակների։

Հայաստանը համարվում է անցումային երկիր, որն ավտորիտարից մեկ աստիճան բարձր է համարվում։ Իրավապաշտպան Freedom House կազմակերպության 2015թ. տվյալներով, Ադրբեջանում վատթարացել են քաղհասարակության վիճակը, դատական համակարգը։ Ադրբեջանի ժողովրդավարացման բալը 6.75 է մի սանդղակում, որի ամենավատ ցուցանիշը 7 բալն է։

Եվ ահա ստացվում է, որ առաջադեմ հայացքների տեր ինչ-որ մարդիկ մեկնում են այդ 7 բալանոց երկիրը, աշխատում են առավոտից երեկո Հայաստանի վրա կեղտ լցնող լրատվամիջոցներում, հարցազրույցներ են տալիս այն մասին, թե ինչ վատ երկիր է Հայաստանը, փորձում են «թույլ օղակների» հավաքագրումներ կատարել եւ այս ամենի անունը դնում են «խաղաղարար պլատֆորմ»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031