Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Արթուր Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ

Դեկտեմբեր 14,2016 11:24

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ 11.12.2016թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը  գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: 12.12.2016թ.՝ 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն և «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ֆիբրոգաստրոսկոպիա, որովայնի ռենտգեն հետազոտություն, արյան լաբորատոր քննություններ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում՝ «Քվամատել» և «Ֆոսֆոլյուգել» կիրառմամբ:

Ներկայումս Ա. Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031