ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում չեն ծրագրում այցելել տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի նոր համանախագահը եղել է տարածաշրջանում, բանակցություններ վարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: «Եթե դա օգուտ տա, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի այց կատարել տարածաշրջան»,- ասել է նա:
Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է իր լիազորությունների ժամկետը, և ԱՄՆ համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարի անունը հայտնի կդառնա առաջիկայում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ