ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա -Գյումրի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի -Արագածավան ավտոճանապարհները:
Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն