«London Chess Classic» գերմրցաշարի հինգերորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց Անիշ Գիրիի հետ: Ինչպես ցույց տվեցին առաջին քայլերը, երկու գրոսմայստերներն էլ խաղատախտակի առջեւ սուր պայքար ծավալելու տրամադրվածություն չունեին: Դեռ սկզբնախաղում նրանք քայլերի կրկնությամբ շատ արագ՝ արդեն 19-րդ քայլում, միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղ ձեռքսեղմումով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ