Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկացիները հայերից հնարամիտ են

Դեկտեմբեր 14,2016 16:00

Բարսելոնի գլխավոր փողոցներից մեկը` La Rambla-ն, որտեղ զբոսաշրջիկների հոսքը երբեք չի դադարում, եւ որն իր նշանակությամբ ասես մեր Հյուսիսային պողոտան լինի, գիշերային ժամերին վերածվում է տարօրինակ տոնավաճառի: Հիմնականում աֆրիկացի ներգաղթյալները ասֆալտին փռած սպիտակ սավանների վրա շարած` վաճառում են գողացված ու կեղծված բրենդների պայուսակներ, կոշկեղեն եւ զանազան աքսեսուարներ:

1-2

Ու վայ այն անցորդին, եթե հանկարծ աչքի տակով նայի վաճառվող «ապրանքին»` անօրինական առեւտրով զբաղվող այս մարդիկ անմիջապես վրա են տալիս ու համոզում էժան պարագաներ գնել: Փողոցային առեւտուրը, սակայն, կարող է ամեն վայրկյան ընդհատվել, եթե որեւէ ոստիկան մոտենա: Սակայն ի տարբերություն երեւանյան փողոցներում անօրինական առեւտրով զբաղվողների՝ սեւամորթ երիտասարդներն ավելի հնարամիտ են, անմիջապես քաշում են հատուկ հարմարեցված թելը, ու սավանը վերածվում է ապրանքն իր մեջ թաքցնող պարկի: Այդպես ավելի հեշտ է «ծլկելը»:

 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031