«Շատ կարեւոր է շեշտել, որ Ռուսաստանը հիմա դարձել է կարեւոր երկիր ոչ միայն Սեւծովյան եւ կովկասյան տարածաշրջանում, այլեւ արդեն Մերձավոր Արեւելքում: Թուրքիան սա պետք է հաշվի առնի:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հիմա դանդաղորեն բարելավվում են»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը` հավելելով. «Թուրքիան չի վիճարկելու այս տարածաշրջանում Ռուսաստանի առաջնայնությունը: Եվ Ռուսաստանն էլ կհարգի Թուրքիայի կապը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մինչեւ այնտեղ, երբ այն կխաթարի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Եվ դա, անշուշտ, Հայաստանի համար կնշանակի, որ Հայաստանը լինելու է Ռուսաստանի լավ գործընկերը եւ ոչ այդքան ընկերական հարաբերություններ է ունենալու Թուրքիայի հետ»:
Կարդացեք նաև
«Առավոտ», 13.12.2016