Լրահոս
Օրվա լրահոսը

Կահույքի վրայից քերծվածքները հարթեք մեղրամոմի եւ սկիպիդարի խառնուրդով

Դեկտեմբեր 14,2016 12:30

Տաք իրերից կահույքի վրա առաջացած հետքերը սրբեք կերակրի աղով եւ արեւածաղկի յուղով պատրաստված խառնուրդով

Լաքապատ կահույքի վրայի հետքերը կարելի է մաքրել` դրանց վրա ծխախոտի մոխիր լցնելով եւ լավ տրորելով։

Հետքն անցկացնելուց անմիջապես հետո սրբեք սկզբում խոնավ, ապա չոր կտորով։
Լաքապատ կահույքի հետքերը կարելի է մաքրել նաեւ կիսած կարտոֆիլով։
Եթե լաքապատ կահույքի վրա ջրի հետքեր կան, վրան ալյուր ցանեք եւ մաքրեք բուսական յուղի մեջ թաթախած կտորով։

Սեւ լաքապատ կահույքը լավ է մաքրվում կիսված սոխով։

Փայլը կորցրած լաքապատ կահույքը թարմացնում են հավասար քանակությամբ բուսական յուղի, սպիրտի եւ 1 մաս սկիպիդարի խառնուրդով։

kahuyk8

Ողորկ մակերես ունեցող կահույքի վրայից յուղի հետքերը լավ է մաքրվում կաթի մեջ թրջված կտորով, այնուհետեւ կաթի մեջ թրջած թավշյա կամ բրդյա կտորով։
Ողորկ մակերես ունեցող կահույքի վրայից հետքերը կարելի է մաքրել աղի եւ բուսական յուղի խառնուրդով։ Խառնուրդը քսում են հետքի վրա, թողնում 2-3 ժամ, ապա սրբում չոր, փափուկ լաթի կտորով։

Կաշեպատ կահույքը մաքրում են քացախի եւ օղու հավասար խառնուրդով։ Պետք է սրբել ամբողջ մակերեսը եւ ոչ առանձին մասերը։

Կահույքի վրայից յուղի հետքերը հանում են գարեջրի, մեկ կտոր շաքարի եւ մի կտոր մեղրամոմի խառնուրդով։

Կահույքի կեղտոտված մասերը մաքրում են թթու դրած կաղամբի հյութի մեջ թաթախված թավշյա փափուկ կտորով, որից հետո սրբում ֆլանելով։

Տաք իրերից կահույքի վրա առաջացած հետքերը սրբում են կերակրի աղով եւ արեւածաղկի յուղով պատրաստված խառնուրդով։

Աղի փոխարեն կարելի է անուշադրի սպիրտ օգտագործել։

Փափուկ կահույքը մաքրում են քացախաջրի մեջ թաթախված կտորը փռելով պաստառի մակերեսի վրա եւ փայտիկով թակելով։ Այնուհետեւ լվանում են կեղտոտված կտորը, թրջում նույն լուծույթի մեջ եւ կրկին թակում։ Վերջում կահույքը սրբում են խոզանակով։
Փափուկ կահույքի պաստառի գույնը թարմացնում են 1 լիտր ջրի, 1 ճաշի գդալ քացախի լուծույթով։

Սինթետիկ պաստառով կահույքը մաքրում են կավիճի եւ բենզինի խառնուրդով։
Որպեսզի կահույքը փայլի, պատրաստեք ձիթապտղի յուղի եւ գինու քացախի հավասար խառնուրդ, թափահարելով լավ խառնեք միմյանց գինին եւ յուղը ու դրանով մաքրեք կահույքի մակերեսը (բացի կարմիր փայտից)։

kahuyk8-1

Եթե կահույքի ֆաներան տեղ-տեղ ուռել է, վրան մի քանի անգամ ծալված թուղթ դրեք եւ արդուկեք տաք արդուկով։

Կահույքի վրայից քերծվածքները կարելի է անտեսանելի դարձնել 4 մաս մեղրամոմի, 3 մաս սկիպիդարի խառնուրդով։ Տաքացրեք խառնուրդը կրակի վրա, այնուհետեւ ավելացրեք 2 մաս սպիրտ, խառնեք եւ նավթի մեջ թաթախված լաթով սրբեք կահույքը, այնուհետեւ մաստիկայի մածուկով շփեք այնքան, մինչեւ կահույքը փայլի։

Կահույքի քերծվածքները կարելի է անցկացնել նաեւ մեղրամոմով շփելով։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031