Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ին Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է «խուզել հակառակորդների մազերը»

Դեկտեմբեր 13,2016 23:00

Դեկտեմբերի 13-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Հայի հաղթության ճանապարհ» խորագիրը կրող միջոցառումը, որին հյուրընկալվել էր Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի ու 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հանդիպումը, որ նախաձեռնել էր ԵՊԼՀ ՈՒԽ-ն անցավ շատ ջերմ մթնոլորտում, իսկ չեմպիոնի ՝ գյումրեցուն վայել հումորը ավելի անմիջական դարձրեց այն:

Ներկաները նախ ծանոթացան Արթուր Ալեքսանյանի անցած ուղուն, ապա իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մարզիկին, որն իր հերթին ասաց, թե տպավորված է նմանատիպ ընդունելությունից:

15536686_574889999302389_266875673_o

«Նման հանդիպումները յուրաքանչյուր մարզիկի մեծ ուժ են տալիս. «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում ու ինձ միշտ էլ ոգևորում են այսպիսի հանդիպումները: Ճիշտ է, ցանկացած մարզիկի կյանքում էլ լինում են դժվարին պահեր, հիասթափություններ, բայց դրանից կոտրվել պետք չէ: Իմ կյանքում էլ են եղել ձախողումներ, բայց հայրս ինձ միշտ ուժ է տվել, ի վերջո առանց պարտություն կրելու չես կարող հաղթության բերկրանքը ճաշակել»-, եզրափակում է Արթուրը:

Իսկ այն հարցին, թե ով էր Արթուր Ալեքսանյանը մինչև ըմբշամարտով զբաղվելը, գյումրեցի ըմբիշը կատակով պատասխանեց, որ 7 տարեկանից իր օրը սկսվել ու ավարտվել է սպորտով, իսկ մինչ այդ՝ 6-ում ինքը պարզապես երեխա էր:

ԵՊԼՀ-ում ընթացող միջոցառման հանդիսականների մեծամասնությունը աղջիկներ էին … ներկաներից մեկին էլ հետաքրքրեց, թե արդյոք Արթուրը չի եկել հարսնացու ընտրելու, ու թե  ինչ արժանիքներ պիտի ունենա չեմպիոնի հարսնացուն, Արթուր Ալեքսանյանը պատասխանեց, որ ոչ, չնայած դա էլ չէր խանգարի, իսկ իր հարսնացուն պիտի ունենա իսկական հայ աղջկան վայել արժանիքներ:

Հանդիպման մասնակիցները բացահայտեցին նաև, որ Արթուր Ալեքսանյանի կյանքի ամենահետաքրքիր հավաքը եղել է մարմնամարզիկների հետ, որ Արթուրը Մեսսի –Ռոնալդու հակամարտությունում նախընտրում է Ռոնալդուին ( բայց առաջին տեղում միշտ  Հայաստանի հավաքականն է ), չի սիրում դիտել իր մենամարտերի տեսագրությունները, խթանիչներ օգտագործող մարզիկներին համարում է թուլակամ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո էլ խուզելու է հակառակորդների մազերը ու որ ամենակարևորն է աստղային հիվանդությանը ծանոթ չէ, անկախ ամեն ինչից նա նույն Արթուրն է, փոխվում են միայն նրա մեդալների գույները:

15491848_574890822635640_1807817681_o

Հանդիպմանը ներկա գտնվող ուսանողուհիներից մեկն էլ, որ շատ ոգևորված էր, ասաց, որ իրենց մոտ ավանդույթ է, երբ հայտնի հյուրերը իրենց իրերից նվիրում են համալսարանականներին, ու խնդրեց Արթուրի ժամացույցը … Չեմպիոնը բնականաբար չմերժեց, ինքն էլ իր հետ տարավ ուսանողների պատրաստած նվերները:

Լուսանկարները ՝ Մայա Ավետիսյանի 

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031