«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը թյուրիմացաբար այսօր լայքել է Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանի facebook-ի էջում տեղադրված ստատուսը՝ նկարով:
Երեւի սա աչքի չընկներ, եթե համացանցում չքննարկվեր «Երեւան Դաշինքի» ցուցակում ընդգրկված Արմեն Վիրաբյանի՝ Բաքու մեկնելու մտադրության մասին լուրը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ անձամբ խոսել է Արմեն Վիրաբյանի հետ, հասկացել, որ Բաքու մեկնելու մտադրություն վերջինս չունի:
Կարդացեք նաև
Հովսեփ Ղազարյանի «լայքերի» վերաբերյալ էլ Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ թյուրիմացություն է, երեւի մատն է կպել. «Շուտով կհեռացնի like-ը»:
Լուսանկարը` Հովսեփ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ