Ադրբեջանցի և հրեա ժողովուրդների միջև գոյություն ունեն ամուր հարաբերություններ և բարեկամություն: Այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հաղորդում է Trend գործակալությունը:
«Ես ուրախ եմ այստեղ գտնվել երկրորդ անգամ: Ադրբեջանի և Իսրայելի, ադրբեջանցի և հրեա ժողովուրդների միջև կան ամուր հարաբերություններ, սերտ բարեկամություն: Դուք պահպանել եք հանդուրժողականության ավանդույթները: Այստեղ հրեաներն իրենց շատ հարմար են զգում: Մենք ձեզ հետ ընդհանուր արժեքներ ունենք: Ուստի շատ հարցեր կան, որոնք մենք պետք է քննարկենք»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նա հավելել է, որ անհամբերությամբ սպասում է տարբեր, այդ թվում տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում համագործակցության խորացմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ